Իրաքի ռազմաօդային ուժերը ուրբաթ Մոսուլում տարածել են թռուցիկներ՝ կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել քաղաքի պատմական կենտրոնը, որը դեռևս գտնվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բնակիչներին կոչ է արվել անվտանգ միջանցքներով լքել չազատագրված շրջանները։ Թռուցիկներում զինվորականները նախազգուշացրել են առաջիկա հարձակման մասին։
Save the Children միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն անհանգստություն է արտահայտել՝ կապված Իրաքի իշխանությունների քայլի հետ, քանի որ նրանց գնահատականով՝ այն վկայում է մարտական գործողությունների ակտիվացման դեպքում քաղաքացիական բնակչության գլխին կախված վտանգի մասին։




































