Պաշտոնական Թեհրանը Իրանի միջուկային խնդրին վերջ դնելու նպատակով ձգտում է ընդլայնել միջազգային ենթակառուցվածքների հետ համագործակցությունը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին ԱԷՄԳ-ի ամենամյա հանդիպմանը տեղեկացրել է Իրանի միջուկային էներգետիկայի հարցերով նախարար Ալի Ակբար Սալեհին:
Սալեհին հայտարարել է, որ «Վիեննա է ժամանել Իրանի նորընտիր նախագահ Ռուհանիի կողմից ուղերձով, ով ցանկանում է խորացնել ԱԷՄԳ-ի և Իրանի հարաբերությունները»:
Այս հայտարարությունն արվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլից գրեթե երկու շաբաթ առաջ:
Փորձագետների կարծիքով՝ Իրանի նոր՝ չափավոր քաղաքականություն վարող քաղաքական գործիչների ղեկավարությամբ այդ պետության հետ բանակցություններում հնարավոր է առաջընթաց ունենալ:
Երկար ընդմիջումից հետո Իրանի միջուկային խնդրի շուրջ առաջին բանակցությունները կկայանան այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Վիեննայում: