«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Կոպենհագեն»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Չեմպիոնների Լիգայում հաղթելը երազանքս է, որ կիսում եմ թիմակիցներիս ու երկրպագուների հետ:
Ակումբի ղեկավարությունը շատ լավ աշխատեց տրանսֆերային շուկայում` ուժեղացնելով թիմի կազմը: Հիմա եկել է ժամանակը, որ ամեն ինչ ապացուցենք խաղադաշտում:
Ես շատ լավ եմ հիշում «Կոպենհագեն»-ի պաշտպան Օլաֆ Մյոլբերգին, ով ժամանակին մեզ մոտ էր խաղում: Նա հիանալի տղա է ու իսկական պրոֆեսիոնալ»,- նշել է Բուֆոնը:









































