Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի շենքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հաղորդում է 911 փրկարար ծառայությունը:
Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 8, վիրավորվել՝ 12 մարդ:
Կրակողներից 2-ը «վնասազերծված են», ևս մեկը, որոշ տվյալներով, սպանված է:
Շրջանը, որտեղ ընթանում է հատուկ գործողությունը, շրջափակված է:
Քաղաքի օդանավակայանն այլևս չի հետաձգում չվերթները:








































