Thursday, 11 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել

Անառակաբարո գործողություններ կատարելու համար մեղադրվող կալանավորը ուղեկցողի անփութության պատճառով փախել է դատարանից

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Հարություն Հովհաննիսյանի գործի դատավարությունը:

38-ամյա Հարությունը ոստիկանության ուղեկցող գումարտակի ջոկի ավագն էր:

2013 թվականի ապրիլի 18-ին Հովհաննիսյանը վերակարգով նշանակված է եղել ավազակային հարձակման ու սեռական ոտնձգության համար մեղադրվող Արմեն Կաբալյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցող պահակախմբում՝ որպես ավագ և տվյալ կալանավորի ուղեկցման համար պատասխանատու:

Հարություն Հովհաննիսյանը խախտել է համապատասխան օրենքի պահանջները, դատարան ժամանելով՝ չի կազմակերպել կալանավորի հանձնումը դատական կարգադրիչներին՝ փաստացի շարունակելով կալանավորի ուղեկցումը նաև դատարանի շենքում ու պատասխանատու մնալով ուղեկցման համար: Հովհաննիսյանը, ըստ դատական ակտի, չի տիրապետել ուղեկցման երթուղու առանձնահատկություններին՝ տվյալ դատարանի նկուղային հարկում գտնվող խցերի փականների անհուսալիությանը, դրանք ներսից հեշտությամբ բացելու հնարավորությանը:

Հովհաննիսյանը Կաբալյանին տեղավորել է խցերից մեկում, ստանձնել այլ կալանավորների ուղեկցումը դատական նիստերի դահլիճ, չի հաստատել ուղեկցողների միջև համագործակցության կարգ:

Արդյունքում, դատարանի նկուղային հարկում տեղակայված խցի երկու կալանավորներ ժամը 17-ի սահմաններում մնացել են առանց պատշաճ հսկողության: Կալանավոր Արմեն Կաբալյանը ներսից՝ ճաղավանդակի արանքից կարողացել է հետ հրել շարժական փականի լեզվակը, բացել խցի դուռը և դիմել փախուստի:

Ըստ դատական ակտի՝ ծառայության նկատմամբ Հարություն Հովհաննիսյանի անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ծանր հանցագործությունների համար մեղադրվող, դատարանի որոշմամբ կալանավորված անձը հայտնվել է ազատության մեջ, դրանով վնասել արդարադատության շահը, իրական վտանգ է ստեղծվել գործով տուժողների կյանքի և առողջության համար:

Կաբալյանը հայտնաբերվել է փախուստից երկու շաբաթ անց:

Հարություն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում