Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Արամ Աթեշյանը կլինի պատրիարքի թեկնածու, բայց ընտրվելու շանս չունի

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ վերջապես հրաժարական տվեց՝ կոչ անելով համախմբվել և պատրաստվել պատրիարքի ընտրություններին. «Մեր կոչն է հա­մախմ­բուիլ Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ եւ ջանք ու ե­ռանդ չխնա­յել՝ ժամ ա­ռաջ մեր Աթո­ռի նոր գա­հա­կա­լը ող­ջու­նե­լու ճանապարհին։ Ի­րեն այժ­մէն կը մաղ­թենք բարի գա­լուստ, յա­ջո­ղու­թիւն, ուժ եւ կարողութիւն՝ ի պայ­ծա­ռու­թիւն եւ յանսասանու­թիւն մեր դա­րա­ւոր Պատրիարքա­կան Աթոռին»,- ասված է Արամ սրբազանի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ  Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ փոխանորդի պաշտոնից։ Մարտի 15-ին տեղապահի ընտրությունից հետո Արամ սրբազանը, տեսնելով, որ տեղապահ ընտրվել է Գարեգին Բեկչյանը,  ներկայացնում է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, ըստ որի՝ տեղապահի ընտրություններն անօրինական են։

Երեկ իր նամակով Գարեգին Բեկչյանին Աթեշյանը հրավիրել է պատրիարքարան՝ ստանձնելու իր տեղապահի պարտավորությունները և ստանձնելու պատրիարքի ընտրությունները կազմակերպելու գործընթացը:

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Աթեշյանի այս քայլը բարձր է գնահատում, կարծում է, որ համայնքում առկա մեծ «ալեկոծումները» ի վերջո կհանդարտվեն: «Այս իրադարձությունները եղել են Ամենայն հայոց վեհափառ հայրապետի գիտությամբ և օրհնությամբ, և վեհափառ հայրապետը երկու եպիսկոպոսների հետ էլ խոսել է, իր դրական հորդորը և օրհնությունն է փոխանցել, որպեսզի շարունակությունը տարբերվի մինչև հիմա եղած դժվարություններից»,- ասաց Արա Գոչունյանը:

Արամ Աթեշյանի այս քայլը Արա Գոչունյանը պայմանավորում է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո ընկած ժամանակաշրջանով: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել թուրքական իշխանությունների հետ:

«Եթե պարոն Պետրոս Շիրինօղլուի ծավալած գործունեությունը եղել է ավելի հրապարակային, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախընտրել է ավելի լուռ այդ աշխատանքները առաջ տանել, որովհետև իր ընդդիմախոսները իր ցանկացած նախաձեռնություն մեկնաբանում էին որպես պատրիարքի ընտրությունը հապաղեցնելու, գործընթացը դանդաղեցնելու միտումնավոր նպատակներով և այլն: Պատրիարքարանը նախընտրեց իր գործունեությունը լռելյայն առաջ տանել»,- ասաց Արա Գոչունյանը՝ հավելելով, որ այս հանդիպումների, շփումների արդյունքում հնարավոր եղավ համոզիչ փաստեր ներկայացնել պատկան իշխանություններին, որ մեր եկեղեցու սահմանած կարգի և պետության սպասումների միջև առաջացած տարբերությունները կրճատվեն, և գործընթացը առաջ մղվի: Արդյունքում պետական շրջանակները «կանաչ լույս» վառեցին՝ պատրաստակամություն հայտնելով Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին որպես տեղապահ ճանաչելու:

Ի դեպ, Արամ սրբազանը պատրիարքարանում խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել է, որ պատրաստվում է  հրաժարական տալ, և հրավիրել է Բեկչյանին գալ տեղապահի աշխատանքները իրականացնելու:

«Առաջին ձեռքբերումն այն է, որ համայնքը քաոսային կացությունից դուրս բերելու համար լուրջ նախաձեռնություն է, երկրորդ՝ անցյալ շաբաթների ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Թուրքիա պետությունը միջամտում է Պոլսո պատրիարքական աթոռի ներքին գործերին, նաև այդ տպավորությունները հերքելու և  պետության վրայից այս խնդիրները թոթափելու նպատակ ուներ»,- ասաց նա:

Արա Գոչունյանը տեղեկացրեց, որ Արամ սրբազանի հրաժարականի նույն պահին Պետրոս Շիրինօղլուն հանդիպում է ունեցել նահանգապետի հետ, և բոլոր ուղղություններով աշխատանք իրականացավ:

Հարցին՝ արդյոք թուրքական իշխանությունների հորդորով չի՞ հրաժարական տալիս Արամ սրբազանը, Արա Գոչունյանը բացառեց. «Նա պարզապես տրամադրությունները հաշվի առնելով՝ տեսել է, որ պահը հասունացել է, և իր հոժար կամքով է այս քայլին գնացել: Նաև եկեղեցական համագումարի կողմից ընտրված օրինական տեղապահին հրավիրել է պատրիարքարան, նրան կզորակցի նաև ընտրությունների կազմակերպման հարցերում»:

«Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը  Աթեշյանի քայլը պայմանավորում է ժողովրդի՝ հրապարակավ անհանգստությամբ, դժգոհությամբ: Իրավիճակը, նրա խոսքով, չէր կարող նման կերպ շարունակվել: Բագրատ Էստուկյանը մեկ այլ բանի վրա է ուշադրություն սևեռում. նախօրեին Արամ Աթեշյանը ժողով է հրավիրել, սակայն «Ակոս» պարբերականից ոչ ոք չի հրավիրվել, հրավիրել է իր ցանկալի լրատվամիջոցներին, իսկ թե ինչ խոստումներ է տվել այդ հանդիպմանը՝ պարզ չէ: Այդ լրատվամիջոցները, նրա խոսքով, Աթեշյանի կողքին են:

Արամ Աթեշյանը թեև կլինի պատրիարքի թեկնածու, բայց Բագրատ Էստուկյանը վստահ է՝ նա չի կարող հաջողել այս ընտրություններին, քանի որ ժողովրդի մեջ չունի վստահություն:

Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը տեղեկացրել է, որ առաջիկա տասը օրերի ընթացքում կլինի պատրիարքարանում: 2017-ի ընթացքում, ըստ ամենայնի, Պոլսո հայոց պատրիարքությունը նոր  պատրիարք կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում