ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ապագայում ուշադրություն կդարձնի ահաբեկչությանը, ներգաղթին և Ռուսաստանի կողմից սպառնալիքին, հայտնում է TASS-ը:
«ՆԱՏՕ-ն ապագայում պետք է մեծ ուշադրություն դարձնի ահաբեկչությանը, ներգաղթին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից սպառնալիքին ինչպես ՆԱՏՕ-ի արևելյան, այնպես էլ հարավային սահմաններում»,- ասել է նա:











































