Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տասյնակ հազարավոր բեռլինցիների ներկայությամբ քննարկել են միգրացիոն ճգնաժամը և ահաբեկչության դեմ պայքարն ու դրա զինաթաթումը, հայտնում է RIA Novosti-ն: Նրանք մասնակցել են «Ակտիվորեն կառուցել ժողորվրդավարություն. պատասխանատվություն կրել տանը և աշխարհում» թեմայով քննարկմանը` կազմակերպված Գերմանիայում Ավետարանական եկեղեցու օրվա շրջանակներում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
Միջոցառումը եղել է բացօդյա և մուտքը ազատ: Մերկելին և Օբամային լսել ցանկացողները անցել են մետաղական դետեկտորների միջով` ոստիկանները ձեռքի մետաղական դետեկտորներով ստուգել են նրանց անձնական իրերն ու հագուստը:
Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ միջոցառմանը ներկա է եղել մոտ 70 հազար հանդիսատես: Բեռլինի ոստիկանությունում հայտնել են ամբողջ քաղաքով իրականացված հատուկ անվտանգության միջոցառումների մասին:




































