Ամերիկյան Ֆենիքս քաղաքի բնակիչ Օսթին Քոուլսոնը ստեղծել է աշխարհում ամենափոքր ավտոմեքենան, որը նախատեսված է ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկության համար: Նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Մեքենայի երկարությունը 126 սմ է, լայնությունը՝ 65 սմ, բարձրությունը՝ 63.5 սմ: Մեքենան ունի 110 խորանարդ սմ ծավալով 1 ցիլինդրանի բենզինային շարժիչ: Վառելիքի ծախսը կազմում է 100 կմ-ի դիմաց 2.7 լիտր:
Տեխասում մեքենան ստացել է IM BIG գրությամբ պետհամարանիշը: Աշխարհի ամենափոքր մեքենային թույլատրվել է վարել 40 կմ/ժամից ոչ ավելի արագությամբ: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 53 կմ/ժամ:











































