Friday, 07 06 2024
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը

Հայրիկները նորածին դուստրերին ավելի շատ են սիրում, քան որդիներին. գիտնականներ

Նորաթուխ հայրերի ուղեղի աշխատանքի դիտարկումները ցույց են տվել, որ երիտասարդ հայրիկներն իրոք ավելի շատ  սիրում և հոգ են տանում դուստրերի մասին, քան որդիների՝ հայտարարել են գիտնականները Behavioral Neuroscience հանդեսում հրապարակված հոդվածում:

«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հորը, դուստրերի հայրերը նրանց կանչին ավելի ուժեղ են արձագանքում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե երեխայի սեռի վերաբերյալ չգիտակցված պատկերացումները ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են նրա մասին ծնողները հոգ տանում նույնիսկ նրա կյանքի առաջին օրերին ու շաբաթներին»,-հայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆեր Մասկարոն:

Վերջին տարիներին գիտնականներն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց ու կանանց, ինչպես նաև Էգերի ու արուների օրգանիզմը կարող է միանգամայն տարբեր կերպ արձագանքել զանազան գրգռիչների, այդ թվում՝ ցավին, հաճույքին կամ այլ ազդանշանների: Օրինակ՝ անցյալ տարի ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ սթրեսին տղամարդկանց ու կանանց հակազդման տարբերությունները բացատրվում են տղամարդկանց օրգանիզմում հատուկ սպիտակուցի առկայությամբ, որը ճնշում է տագնապի ռեակցիան:

Բացի լացի նկատմամբ ավելի ուժեղ արձագանքից,  գիտնականները կարողացել են գրանցել նաև այլ փոփոխություններ: Օրինակ՝ դուստրերի հայրերի ուղեղում ավելի ակտիվ են այն հատվածները, որոնք պատասխանատու են հույզերի և արժեքների համար, իսկ որդիների հայրերի ուղեղում՝ այլ հատվածներ:

Ինչպես գտնում են գիտնականները, հայրերի ուղեղի աշխատանքի և վարքագծի այսօրինակ տարբերությունները կարող Է բացատրել այն, թե ինչու են կանայք սովորաբար ավելի հուզական լինում և հակված կարեկցելու, քան տղամարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում