Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող իր երկրի հետ վարվել «դռան առաջ կանգնած մուրացկանի նման»: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily-ն, այս մասին Էրդողանն ասել է մայիսի 24-ին Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ նա նախատեսում է հանդիպել ԵԽ-ի ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:
«Մենք չենք ցանկանում խզել հարաբերությունների Եվրամիության հետ, բայց ԵՄ-ն պետք է կատարի իր պարտականությունները: Եվրամիությունը չի կարող Թուրքիայի հետ վարվել մուրացկանի նման: Նա այդ իրավունքը չունի… ահա, թե ինչ ենք պատրաստվում ասել նրանց»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև շեշտել է, որ Եվրամիությունն անփոխարինելի չէ Թուրքիայի համար:









































