ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հաստատել է Վաշինգտոնի և «Մեծ յոթնյակի» երկրների դիրքորոշումը, որ Ռուսաստանի վերադարձն այս խումբ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Մոսկվան վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը: Այս մասին դիվանագետն ասել է Բրյուսել մեկնելիս նախագահական ինքնաթիռում:
«Ռուսաստանին հանել են G7-ից Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Այդ պատճառով վերադառնալու համար պետք է լուծի ուկրաինական հակամարտությունը: Մենք հստակ հասկացնել ենք տվել՝ ինչ է դա նշանակում. դա նշանակում է Մինսկի պայմանավորվախությունների կատարում, Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնում»,-ասել է Թիլերսոնը:
Նրա խոսքով՝ քանի դեռ պայմանավորվածություններ չկան այն մասին՝ ինչպես հաղթահարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, չեմ ակնկալում, որ Ռուսաստանը երբևէ կվերադառնա G7: