Անգլիայի ֆուտբոլի միությունը պատրաստվում է դատի տալ Ալեքս Ֆերգյուսոնին, ով անցած մրցաշրջանի ավարտին լքել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Mirror հանդեսի տեղեկացմամբ՝ հնարավոր հայցի պառճառը Ֆերգյուսոնի և Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախկին մրցավար Մարկ Հալսիի ընեկության բացահայտված փաստն է: Մրցավարը վերջերս հրապարակել է իր ինքնակենասգրությունը, որտեղ գրել է իր և «Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզչի ընկերական հարաբերությունների մասին:
Ըստ ԱՊԼ-ի օրենքների՝ մարզիչը չի կարող ընկերական հարաբերություններ ունենալ մրցավարների հետ, քանի որ դա կարող է ազդել վերջիններիս որոշումների անաչառություն վրա:
Հավելենք, որ Հալսին իր կարիերան ավարտել է 2012/13թթ մրցաշրջանից հետո:









































