Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի նորեկ Մեսութ Օզիլը դեռ չի ցուցադրել իր ողջ վարպետությունը:
Շաբաթ օրը գերմանացի կիսապաշտպանն իր նորամուտի խաղն անցկացրեց «զինագործներ»-ի կազմում, իսկ թիմը «Սանդերլենդ»-ի նկատմամբ առավելության հասավ 1:3 հաշվով:
«Նախորդ խաղում նա շատ լավ էր գործում: Օզիլը մեծ ֆուտբոլիստ է և մեծ բարձունքներ է նվաճելու: Մրցավեճից հետո նա ինձ ասաց, որ խաղից մեծ բավականություն է ստացել:
Նա գտակցում է, թե ինչպիսի խաղ եմ սպասում իրենից: «Սանդերլենդ»-ի հետ հանդիպմանը նրա գործողությունները հնարավորությունների գագաթնակետը չէին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































