Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Ամերիկյան երազանքը՝ հայկական ընչաքաղցության երախում

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Նման այցերը Հայաստանի գործող վարչապետի համար դարձել են խիստ կենսական, որովհետև մեր համակարգի մյուս խաղացողների տրամաբանությամբ՝ նա նույնպես Հայաստանի իշխանության «բանալին» տեսնում է Մոսկվայում, մանավանդ՝ որպես մենեջեր կայացել է ռուսական մենթալ միջավայրում, բացի այդ՝ ըստ էության, ռուսական կապիտալով է պայմանավորված Կարապետյանի քաղաքական հեռանկարը:

Այն միֆը, թե Կարեն Կարապետյանը «Ռուսաստանի մարդն» է, արդեն չի աշխատում անգամ տարբեր դավադրություններին հավատացող մեր հասարակության համար: Հայաստանի վարչապետը տարբեր հարթակները պետք է օգտագործի ռուսական էլիտայի հետ ավտոնոմ հարաբերություններ հաստատելու, իր պահանջարկվածությունը ապացուցելու համար: Եթե Ռուսաստանի իշխանությունները չցանկանան, ռուսակսն կապիտալն անգամ երեք դոլարի ներդրում չի անի Հայաստանում, էլ չասած՝ երեք միլիարդի մասին, որը Կարեն Կարապետյանին անհրաժեշտ է ոչ այնքան տնտեսությունն աշխուժացնելու, որքան իշխանությունում վերահսկիչ փաթեթ ունենալու համար:

Վաշինգտոնում անհամեմատ բարձր են գնահաում Հայաստանը և պատրաստ են ոչ թե վիրտուալ երեք, այլ իրական ութ միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության ընդամենը մի ճյուղում, ընդ որում՝ առանց քաղաքական թելադրանքի ու պարտադրանքի, առանց նախապայմանի, որը կկանխորոշի Հայաստանի իշխանության քաղաքական բովանդակությունը: Պայմանը նորմալ, իրավական, մրցակցային տնտեսություն ունեցող երկիր ունենալն է:

Բայց սա նաև ամերիկյան մեսիջ ու շանս է Հայաստանի ապագա իշխանության իրական հավակնորդների՝ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի համար: Ամերիկյան ներդրումները ենթադրում են այսօրվա քրեաօլիգարխիկ համակարգի վերացում: Ութ միլիարդն այնպիսի գումար է, որ որակապես կառուցվածքային և ծավալային հատկանիշներով ի վիճակի է փոխել Հայաստանի տնտեսությունը, ու ներդրում «բերողը» կդառնա հենց այն գործիչը, ով կլինի քրեաօլիգարխիայի գերեզմանափորը, նոր որակի իշխանության դեմքը:

Եթե ամերիկյան մեսիջը հավուր պատշաճի գնահատվեր Սարգսյանի կամ Կարապետյանի կողմից, նրանք անմիջապես ձեռնամուխ կլինեին կրեատիվ նախաձեռնությունների, ու կփոխվեր նաև իշխանության համար պայքարի որակը՝ դրսևորվելով ավելի ռացիոնալ հարթության մեջ:

ԱՄՆ դեսպանի նախաձեռնության հետևանքն անշուշտ հասկանում են թե՛ Սարգսյանը և թե՛ Կարապետյանը: Այն գուցե նույնիսկ գրավիչ կամ հրապուրիչ է թվում, սակայն Հայաստանում քրեաօլիգարխիայի խորհրդանիշ համարվող ու դրանից սերված գործիչները չեն կարող ընդունել քաղաքական կապիտուլյացիայի որոշում, որովհետև իրավական Հայաստանը նրանց իշխանության վերջակետն է, այդ իշխանությունը սնուցող ռուսական ազդեցության, մոնոպոլիայի վերջը:

Սարգսյանին ու Կարապետյանին պետք է իշխանություն և փող՝ առանց քաղաքակրթական պարտավորությունների, կարճ ասած՝ նրանց պատկերացրած իշխանությունն ասոցացվում է ընչաքաղցության ու զոռբայության հետ: Դրա համար իրավական երկիր ունենալ պետք չէ. միշտ էլ կարելի է մի-երկու կոպեկ «քերել» մոսկվաներում ու կատարներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում