Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին բռնացրել են Instagram-ի իր օգտահաշվի համար լուսանկար փոխառնելու մեջ: Երեկ, շնորհակալություն հայտնելով իրեն ծննդյան օրվա առիթով շնորհավորողներն, կառավարության ղեկավարը լուսանկար է հրապարակել Instagram-ում: Թխկու տերև պատկերող լուսանկարի հղումը հայտնվել էր վարչապետի Twitter-ի օգտահաշվում՝ «Շնորհակալություն բոլորին, ովքեր շնորհավորել են ինձ ծննդյան օրվա առթիվ» բառերով:
Վատորակ նկարը բնորոշ չէ վարչապետի օգտահաշվին: Շուտով պարզվել է, որ լավ որակով նույն լուսանկարը համակարգչային աշատանքային սեղանի համար նախատեսված լուսանկարների հավաքածուում հրապարակվել է դեռևս 2006 թականին՝ «Աշնանային Սևաստոպոլ» անվանումով:
Վատ որակով փոխառնված լուսանկարի հեղինակը հայտնի չէ՝ փոխանցում է Newsru.com-ը:










































