Ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա ստեղծելը հանդիսանում է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար ընդհանուր հանձնարարություն՝ երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ուղեկցում է նախագահ Դոնալդ Թրամփին նրա առաջին միջազգային շրջագայության ընթացքում։
«Մենք անհրաժեշտ ենք համարել այս ուղևորութան ընթացքում միավորել մուսուլմանական, հուդայական, կաթոլիկ հավատքները»,-ասել է նա Թել Ավիվից Հռոմ ճանապարհին։ Նա նշել է, որ բոլորին միավորելով՝ կարելի է ստեղծել կոալիցիա և ցույց տալ, որ դա կոնկրետ որևէ հավատքի ներկայացուցիչների խնդիրը չէ, այլ խնդիրը կրում է համաշխարհային բնույթ։
Ուղևորության ընթացքում Թրամփն արդեն եղել է Սաուդյան Արաբիայում և Իսրայելում, այժմ նրա ծրագրում են այցերը Հռոմ, Վատիկան և Բրյուսել։









































