Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է՝ «լուրջ» աստիճանից «կրիտիկականի», ինչը նշանակում է ահաբեկչական հարձակումների անխուսափելիություն՝ հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դա նշանակում է, որ ահաբեկչությունները ոչ միայն հնարավոր են, այլև անխուսափելի»,-ասել է Մեյն արտակարգ կառավարական COBRA կոմիտեի հանդիպման ավարտին։
Մեյը նաև հայտնել է երկրի փողոցներում ոստիկաններին զինծառայողներով փոխարինելու որոշման մասին։ Զինվորականները կուժեղացնեն ոստիկանական պարեկային խմբերը, իսկ որոշ վայրերում միջոցառումների և կուտակման վայրերի անվտանգության ապահովման համար լիովին կփոխարինեն ոստիկաններին։
Նախնական տվյալներով՝ 22-ամյա գրոհայինին, ով հարձակում է իրականացրել Մանչեսթերում մայիսի 22-ին, անվանել են Սալման Աբեդին։ Նախկինում նա արդեն հայտնվել էր բրիտանական հատուկծառայությունների տեսադաշտում։









































