Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովը:
ԱԷՄԳ-ի 159 անդամ երկրներ հինգ օր կքննարկեն միջուկային անվտանգությանը, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ատոմային ոլորտում գիտական հետազոտություններին առնչվող հարցեր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովն իր աշխատանքը կավարտի սեպտեմբերի 20-ին:









































