Սպիտակ տան բյուջետային վարչությունը ներկայացրել է ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը հաջորդ ֆինանսական տարվա համար, հաղորդվում է նախագահի վարչակազմի կայքում: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Դոնալդ Թրամփի թիմի առաջին գաղափարը հանդիսանում է կառավարության դերի նվազեցումը հասարակության մեջ` սոցիալական ուղղվածության ծրագրերի նվազեցմամբ:
62 էջանոց փաստաթուղթը նախատեսում է մոտակա 10 տարում պետական ծախսերի կրճատում 3.6 տրիլիոն դոլարով:
Նախատեսված սեկվեստրը ամենամեծն է ԱՄՆ պատմության մեջ: Նախագիծը նախատեսում այնպիսի սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կրճատումներ, ինչպիսիք են սննդի քարտերը աղքատների համար, շրջանավարտների արտոնությունները, գյուղատնտեսական սուբսիդիաները, սահմանափակ եկամուտով մարդկանց համար Medicaid բժշկական ծրագիրը:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք այս վարչակազմում… նպատակաուղղված է ՀՆԱ-ի աճի պահպանմանը 3%-ի մակարդակում: Դեռ 10 տարի առաջ դա եղել է նորմա, եղել է պատմական նորմա երկրի համար»,- ասել է ԱՄՆ բյուջետային կառավարման տնօրեն Միք Մալվեյնին:









































