Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքը դատարանում չի ճանաչել անցած տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձին իր մասնակցությունը, հայտնում է Hurriyet –ը:
Նախօրեին Անկարայում սկսվել է դատավարությունը 221 մեղադրյալների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների` Օզթյուրքի գլխավորությամբ, որոնք մեղադրվում են հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի գլխավոր շտաբի գրավման մեջ:
«Դատ այդպիսի դավաճանության մեղադրանքով` դա ամենամեծ պատիժն է ինձ համար, ով բանակում ծառայել է 46 տարի: Իմ թանկագին ազգը և հրամանատարները, որոնք սովորացրել են ինձ, պետք է իմանան, որ ես չեմ մասնակցել պետական հեղաշրջման այդ նենգ փորձին»,- ասել է Օզթյուրքը՝ ելույթ ունենալով դատարանում:
Օզթյուրքը հերքել է մամուլում հրապարակումները, որոնց համաձայն նա իր վրա է վերցրել ապստամբության կազմակերպման պատասխանատվությունը, հայտարարելով, որ դրանք հայտնվել են ավելի վաղ, քան նա սկսել է ցուցմունք տալ:









































