Հանրահայտ մարդկանց թվում, որոնց դատական պատասխանատվության են ենթարկել պապարացիներին ծեծելու համար, հայտնվել է նաև Քիմ Քարդաշյանի սիրեցյալ, ռեփեր Քանյե Ուեսթը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել լուսանկարչի վրա հարձակվելու և նրա սեփականությունը գողանալու փորձի համար: Եթե երաժշտին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում:
Դատական հայցի պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հուլիս ամսին, երբ պապարացիները շրջապատել էին Ուեսթին Լոս Անջելեսի օդանավակայանում: Հատկապես մի լուսանկարիչ չափից ավելի է մոտեցել, ինչը շատ է բարկացրել Քանյեին: Աստղի հարձակումից հետո լուսանկարիչը դիմել էր բուժօգնության և տեղափոխվել հիվանդանոց:
Ի դեպ, տուժած Դենիել Ռամոսը առաջին անգամ չէ նման բուռն էմոցիաներ առաջացրել: 2007թ.-ին նա հայտնվել է ոչ այնքան լավ վիճակում գտնվող Բրիթնի Սփիրսի «ձեռքի տակ»: Երգչուհին հարձակվել էր լուսանկարչի վրա՝ որպես զենք օգտագործելով ձեռքի անձրևանոցը:









































