Սինայի թերակղզում եգիպտական զինվորականները ձերբակալել են 309 ահաբեկիչների: Իսկ Եգիպտոսի օդային ուժերը 154 ստորգետնյա թունելներ են ոչնչացրել, որոնցով Գազայի հատվածից Եգիպտոս էին ներթափանցում վարձկաններ ու զինամթերք՝ տեղեկացնում է Itar-Tass-ը:
Եգիպտոսի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, թե եգիպտական բանակը կրակում է մզկիթների վրա և չի խնայում կանանց ու երեխաներին:
Ձերբակալված գրոհայիններից ոմանք պաղեստինյան սպաներ են, որոնք գործում են իսլամական ՀԱՄԱՍ կազմակերպության հրահանգով:









































