Վատ քունը ազդում է զույգերի փոխհարաբերությունների վրա. սովորաբար զույգերից մեկը, ով ավելի քիչ է քնում և հաճախ վատ երազներ տեսնում, դառնում է փնթփնթան, սկսում բողոքել կյանքից և մյուսին մեղադրում է իրեն չգնահատելու և բավականաչափ ուշադրություն չհատկացնելու մեջ:
Բերկլիի համալսարանի հետազոտողները 18-56 տարեկան 60 զույգերի խնդրել են քնի օրագիր կազմել: Մասնակիցները պետք է ամեն առավոտ գրառեին, թե ինչպես են քնել, և թե ինչ են զգում իրենց զուգընկերների նկատմամբ: Դրանից բացի՝ ընտանիքում վիճելի հարցերի լուծման ժամանակ տեսագրություն էր միացվում: Պարզվել է, որ քնի պակաս ունեցող մարդիկ ավելի անհանդուրժող են և շուտ գրգռվող:
Որոշ մարդիկ պարծենում են, թե օրական 4-5 ժամ քնելը բավարարում է իրենց: Սակայն փորձագետները զգուշացնում են, որ ֆիզիկական և հոգեբանական առողջության համար մարդուն անհրաժեշտ է 5-8-ժամյա քուն: Մեր ժամանակներում Երկիր մոլորակի բնակչության ամեն երրորդ մարդը տառապում է անքնությամբ: Նորմալ քնում է Երկրի բնակչության միայն 40%-ը:









































