Թողարկվել է իտալական Prada ապրանքանիշի ակնոցների գարուն-ամառ նոր հավաքածուի պրոմո հոլովակը, հայտնում է gordonua.com-ը: Գլխավոր դերը կատարում է մոդել Գիդրե Դուկաուսկայտեն:
Հոլովակի հերոսուհին շտապում է ֆիլմերի ցուցադրության: Ֆիլմերի տարբեր սրահներից նա արդյունքում կանգ է առնում այնտեղ, որտեղ ցուցադրում են հենց իր մասին ֆիլմը:









































