Sunday, 21 06 2026
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին

Այսօր արքայազն Հարիի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Անգլիայի ամենանախանձելի փեսացուն՝ արքայազն Հարին, սեպտեմբերի 15-ին նշում է իր ծննդյան 29-ամյակը:

Արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի կրտսեր որդին խիզախորեն կարող է հավակնել թագավորական ընտանիքի համաժողովրդական սիրելի անդամի կոչմանը: Հմայիչ և ժպտերես Հարին վայելում է աղջիկների սերը, իսկ լրագրողները նրան սիրում են այն պատճառով, որ ժամանակ առ ժամանակ նա հայտնվում է սկանդալային պատմությունների կենտրոնում, ինչը հատուկ չէ թագավորական ընտանիքի անդամներին: Հիշենք, օրինակ, Հարիի լասվեգասյան աղմկահարույց երեկույթները:

Արքայազնի իրական անունը ոչ թե Հարի է, այլ Հենրի, ավելի ճշգրիտ՝ Հենրի Չարլզ Ալբերտ Դևիդ Մաունթբեթեն-Վինձոր:

Դպրոցում Հարիի սիրած առարկան եղել է կենսաբանությունը: Նա սիրում է ծաղիկներ և հետաքրքրվում այգեգործությամբ: Իսկ ահա դպրոցական տարիներին նա դժվարությամբ էր աշխարհագրություն սովորում:

Հարցազրուցներից մեկում Հարին խոստովանել է, որ հազվադեպ է գրքեր կարդում, իսկ դպրոցում գրքերն ուղղակի ատում էր:

Դեռահասության տարիներին արքայազնը Spice Girls խմբի մեծ երկրպագուներից էր: 1997թ. 13-ամյա Հարին Հարավային Աֆրիկայում հանդիպել է խմբի մենակատարների հետ, որտեղ հոր հետ այցելել էր նրանց համերգին: Արքայազնը այն ժամանակ շատ էր ուրախացել, երբ Էմմա Բարտոնը համբուրել էր նրա այտը:

Արքայազնը սիրում է արագ սնունդ և պաղպաղակ, իսկ սիրած ըմպելիքը կոկա-կոլան է: Չնայած դրան՝ նա չի գիրանում՝ հավանաբար այն պատճառով, որ զբաղվում է սպորտով՝ խաղում ռեգբի, պոլո, լեռնադահուկներ քշում և զբաղվում է լեռնագնացությամբ:

Հարին Star Trek ֆիլմի երկրպագուն է, իսկ մի քանի տարի առաջ թերթերը գրել էին, որ արքայազնը ցանկանում է տիեզերք թռչել:

Վերջին ժամանակներս լուրեր են պտտվում, որ Հարին պատրաստ է առաջարկություն անել իր ընկերուհուն՝ Կրեսիդա Բոնեին: Անցյալում արքայազնը վեց տարի շարունակ հանդիպում էր իր մանկության ընկերուհու՝ Չելսի Դևիի հետ:

Հարին կապիտանի կոչում ունի: Նա մի քանի շքանշանների է արժանացել, այդ թվում նաև՝ Աֆղանստանում ռազմական արշավին մասնակցելու համար:

Երբ հայտնի է դարձել արքայազնի սերը երեկույթների, ալկոհոլի ու թեթև թմրանյութերի հանդեպ, մամուլը նրան կնքել է «վայրի երեխա» անունով, սակայն նրան կոչում են նաև «ժպտերես արքայազն», «երջանիկ արքայազն», իսկ մոտ ընկերների շրջանում նա կրում է Սփայք մականունը, որի ծագումը անհայտ է:

Իթոնի թագավորական քոլեջն ավարտելուց հետո Հարին մի քանի ամիս ապրել է Ավստրալիայում և Աֆրիկայում, որտեղ աշխատել է որբ երեխաների հետ և օգնել ՁԻԱՀ-ով հիվանդներին: Աֆրիկյան Լեսոտո պետությունում նկարահանել է «Մոռացված թագավորություն» ֆիլմը՝ որբերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում