ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին հրահանգվել է դադարեցնել սոցցանցերից օգտվելը: Այս մասին տեղեկացնում է ջիհադիստների ակտիվությանը հետևող SITE կազմակերպությունը:
Խմբավորման ղեկավարության հրապարակած որոշման մեջ ասվում է, որ սոցցանցերից օգտվելը կարող է մատնել զինված խմբավորման գտնվելու վայրը և վտանգի ենթարկել: Հաղորդագրության տեքստում, սակայն, նշվում է, որ խոսքը զինված բախումներին անմիջական մասնակցություն ունեցող խմբավորումների մասին է:
ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արդեն երկու տարի է, ինչ արգելված է Apple-ի օգտագործումը:









































