Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Սերժ Սարգսյանը 2018-ին հենց այնպես չի հանձնվի, ատամներով կոկորդ կկրծի. Ալբերտ Բաղդասարյան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, ինչքանո՞վ է հավանական, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը կշարունակի իր պաշտոնավարումը 2018-ից հետո, արդյո՞ք նախագահ Ս. Սարգսյանի՝ ԱԺում հնչեցրած ելույթում այդպիսի նախանշաններ դրսևորվեցին, որ վարչապետը կշարունակի պաշտոնավարումը, թե՞ Ս. Սարգսյանը կստանձնի այդ պաշտոնը:

-Վարչապետի պաշտոնավարումը կախված է ոչ միայն Սերժ Սարգսյանից: Հիմա համակարգն այնպիսին է, որ ԱԺ-ի նախագահի վրա էլ կարող են ծանրակշիռ ուժ դնել, դոմինանտ դեր ստանձնողը կարող է դառնալ ԱԺ նախագահը, վարչապետն էլ կարող է, նախագահն էլ, անկախ նրանից, թե Սահմանադրությամբ ինչ է սահմանված: Ամբողջ խնդիրն այն է, թե մեծամասնությունն ում կընդունի որպես դոմինանտ: Դա կլինի ի պաշտոնե կամ ոչ ի պաշտոնե՝ խոսքը՝ օրենք: Եթե մեծամասնությունն է որոշում Հայաստանի քաղաքականության դեմքը, ապա մեծամասնության լիդերը կորոշի, թե ով կլինի գլխավորը: Վարչապետի հարցը հիմա մենք երբ որ քննարկում ենք, նայում ենք այդ տեսակետից՝ որպես գլխավոր պաշտոնի՝ գործադիր գլխավոր իշխանության հարց: Այդ որոշումը կախված կլինի Ռուսաստանի թելադրանքից, թե ինչքանով Սերժ Սարգսյանը կկարողանա դառնալ միակը և անփոխարինելին Ռուսաստանի համար, կամ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ ամբիցիաներ դրսևորել այնպես, որ իր շուրջը հավաքի մեծամասնության մեջ ռեալ ինչ-որ թիմ:

Արդյո՞ք հիմա Սերժ Սարգսյանը միակը և անփոխարինելին չէ Ռուսաստանի համար: Շատ լավ կատարում է Ռուսաստանի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական պահանջները, և մեր երկիրը ծառայում է Ռուսաստանի շահերին: Արդյո՞ք նա շատ հարմար ֆիգուր չէ:

-Հարմար ֆիգուր է, բայց ապրիլյան պատերազմում չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, վստահ եմ, որ նրա առջև Ռուսաստանի կողմից դրված էր շրջաններ հանձնելու խնդիրը, այն, ինչը նա նախապատրաստում էր հայտարարություններով՝ կռվով հանձնել շրջանները, սակայն նա չկարողացավ: Նրա ազդեցությունն այնպիսին չէ, որ դաշտային հրամանատարին կամ զինվորին նա կարողանա հրահանգել՝ չկռվե՛ք, զոհվե՛ք, հանձնվե՛ք կամ փախե՛ք: Այսինքն՝ համակարգի մեջ մաշվածության խնդիր կա: Նա կատարում է Ռուսաստանի թելադրանքը, բայց ամեն ինչ չէ, որ կարողանում է կատարել, և Կարեն Կարապետյանի մուտքը հենց դրանով էր պայմանավորված, որ ապրիլյան պատերազմով և «Սասնա ծռերի» ելույթով Սերժ Սարգսյանի հեղինակությունը վերացավ, դարձավ 0: Իսկ դա ցույց տվեց, որ չի կարող ամեն ինչ կատարվել այնպես, ինչպես Մոսկվան է ցանկանում: Այդ պատճառով Մոսկվան փոխեց քաղաքականությունը, գնաց «փափուկ ուժի» քաղաքականությանը, ինչը դրսևորվեց վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ: Բայց Սերժ Սարգսյանը հո հենց այնպես չի՞ հանձնվի, ունենալով այսքան լծակներ՝ հենց այնպես չի հանձնվի, անձնականին է վերաբերում, իսկ անձնականին վերաբերող հարցում ատամներով մինչև վերջ կոկորդ կկրծեն, բայց չեն հանձնվի: Սերժ Սարգսյանը կռիվ կտա… Հանցագործ աշխարհի դե՞րն ինչպիսին կլինի. մեր պետությունը հասել է այն աստիճանի, որ օրենքով գողերը կարող են մեծ դեր կատարել Հայաստանի կառավարման համակարգի մեջ: Իսկ հանցագործ աշխարհը չունի պետության վերաբերյալ պատկերացում, նրանց սկզբունքներն այլ են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում