Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հանդիպման վայրը՝ ճաշարան (տեսանյութ)

Նախկինում բժշկուհի, այժմ հնաբնակ երևանցիների «Խրոխտ ձայներ» երգչախմբի անդամ Էմմա Խանգուլյանը մեկն է այն 200 հոգուց, ով ամեն օր, բացի կիրակիից, գալիս է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայկական բարեգործական միության հովանավորությամբ գործող Արաբկիրի բարեգործական ճաշարան, կերակրվում է, նաև շփվում բախտակիցների հետ:

Էմմա Խանգուլյան – Երբ իմացա, որ չեմ կարող երեխա ունենալ, ամուսնացա մեկի հետ, ով տղա ուներ, իսկ կինը մահացել էր: Այդ երեխային պահեցի, բայց հոգեկան հիվանդ էր, մի օր իրեն գցեց պատշգամբից, հայրն էլ այդ վշտից մահացավ, ու էլի ես մնացի մենակ:

Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենակությանը չմիանար միայնակությունը, շատերին այստեղ ոչ այնքան քաղցը, որքան հենց միայնակությունն է բերում:

Ճաշարանի տնօրեն Միշա Կարապետյանը պատմում է, որ այստեղ շատերը ընկերանում են, անգամ ամուսնանում, դեռ իրեն էլ քավոր ընտրում:

Ոմանք երջանկություն են գտնում, ոմանք ցույց տալիս, թե երջանիկ են: Մշեցի հոր և վանեցի մոր ճարտարապետ զավակ Բաբկեն Մխիթարյանը 90 տարեկան է, մենակ է ապրում: Ասում է սպորտով շատ եմ զբաղվել, դրա համար եմ ջահել երևում: Բայց հպարտանում է ոչ այնքան իր, որքան նույնպես ճարտարապետ դուստրերի ձեռքբերումներով, որոնք այցելում են հորը միայն կիրակի օրերին:

Բաբկեն Մխիթարյան  – Չեմ ուզում նրանց նեղություն պատճառեմ, մի կերպ յոլա եմ գնում:

Բոլորովին այլ մթնոլորտ է Լաուրա Խուդինյանի ընտանիքում: Նա ոչ մենակ է, ոչ էլ միայնակ. բազմազավակ մայր է, ով ժամանակ չունի անգամ համտեսելու կերակուրները: Հաց` 200 գրամ, թեյ` շաքարավազով, սուպ` մակարոնով և տոլմա` մսով – ահա այսօրվա ճաշացանկը, որից 4 բաժին Լաուրան շտապում է տուն տանել` երեխաներին ու հաշմանդամ քրոջը: Հենց նրան էլ մենք որոշեցինք օգնել` հնարավորինս արագ կերակուրը տուն հասցնել:

Մեզ տեսնելով` անակնկալի եկած Խաչիկն ու Էլենը վազեցին լվացվելու, բայց չշտապեցին բացել կերակուրի տոպրակը, համբերատար սպասում էին մեզ ճանապարհելուն: Մինչ այդ, երեք եղբայրների քույրը` 5-ամյա Էլենը, փորձեց ինքն իրեն ներկայացնել: «Ես գրագետ եմ, – ասաց նա,- ես գրագետ եմ, ամեն օր գրում եմ տառերը»:

Դեռ դպրոց չհաճախող Էլենը, բացի հայերեն տառերը գրել սովորելուց, ուրիշ շատ ձգտումներ ունի, միգուցե անապահով ընտանիքում ապրող երեխայի բնական երազանքներ են դրանք, որոնց իրականացմանը, սակայն, նա այնքան հավատով է սպասում:

Խաչիկը մեծ է քրոջից 4 տարով. մեծին հարիր իրատեսությունից, թե տղային հարիր հպարտությունից դրդված` նա իր ցանկությունների մասին շատ զուսպ արտահայտվեց:

«Ես լիքը խաղալիք ունեմ,- ասաց նա,- միայն նկարչական ալբոմներ եմ ուզում, էլ ոչ մի բան չեմ ուզում»:

Բացի նկարելուց Խաչիկը սիրում է ֆուտբոլ խաղալ: «Շուտով,- ֆուտբոլի անվճար պարապմունքների եմ գնալու. մայրս է տեղը գտել»,- ուրախ ասաց նա:

Իրականում թաղապետարանն է առաջարկել Լաուրային երեխաներին անվճար որևէ խմբակի տանել: Մեծ որդին էլ այժմ գտնվում է բարեգործական հիմունքներով կազմակերպված ճամբարում:  

Լաուրա Խուդինյան – Ես գիտեմ ինձանից վատ ապրողներ էլ կան, ուզում եմ, որ բոլորիս վիճակն էլ լավանա, միասին բարգավաճենք, լավ ա մենք գոնե աշխատանք ունենք, մարդ կա` էդ էլ չունի:

Աշխատանք ասելով` Լաուրան նկատի ունի ժամանակ առ ժամանակ ուրիշների տանը մաքրություն անելը: Իսկ իր նման անապահովների մասին նրա մտահոգությունը դատարկ խոսք չի: Ծնողները վաղ են մահացել, և նա առանց վարանելու իր հաշմանդամ քրոջ խնամքը վերցրել է ծանրությանը սովոր իր ուսերին:

Այս կիսախարխուլ տանը նրանք ապրում են 25 հազար ամսեվարձով` Լաուրան` բանվոր ամուսնու, ամեն օր հոգեմետ դեղ խմող քրոջ և 4 անչափահաս երեխաների հետ: Օրերով հոսանք չեն ունենում` պարտքերի պատճառով: Այդ ժամանակ բարեգութ հարևանը թույլ է տալիս իր տանից լարով հոսանք տանել, ինչպես հիմա: Սակայն Լաուրան, իր այս խնդիրների մեջ, ինչպես աշխարհի բոլոր կանայք, չի դադարում երազել իր փոքրիկ անկյան մասին:

Եթե բազմազավակ Լաուրայի համար բարգավաճելը սեփական անկյուն ունենալն է, ապա տիկին Էմմայի համար` սեփական անկյան մեջ երեխաների աղմուկը: Միայն թե Լաուրան դեռ 42 տարեկան է, իսկ տիկին Էմման` 89:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում