Կոպենհագենում սկսել է գործել մի ընկերություն, որը մասնագիտացած է Ռուսաստանի միասեռ զույգերի ամուսնության կազմակերպմամբ: Ընկերության սեփականատերերը ռուս միասեռ զույգերին խոստանում են օգնել ամուսնանալ12 ժամվա ընթացքում:
Ինչպես հիշեցնում է Fontanka.ru-ն՝ դանիական օրենքներով հնարավոր է ամուսնությունը գրանցել անմիջապես դիմումը ներկայացնելու օրը: Այնպես որ՝ այժմ ցանկացողները կարող են նվազագույն ծախսերով ամուսնանալ, քանի որ նրանք Կոպենհագենում նույնիսկ մեկ գիշեր մնալու անհրաժեշտություն չեն ունենա:
Ընկերությունը իր հերթին իր վրա կվերցնի ամբողջ գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև զույգին կտրամադրի թարգմանիչ:
Դանիայում գրանցված ամուսնությունը Ռուսաստանում չի ճանաչվի օրինական, սակայն օրինական կճանաչվի բոլոր այն պետություններում, որտեղ թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Ամուսնության վկայականները կտրվեն հինգ լեզուներով:
Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զույգերը կկարողանան ամուսնանալ նաև Կանադայում, ՀԱՀ-ում, Արգենտինայում և ԱՄՆ որոշ նահանգներում, սակայն այդ դեպքում ստիպված կլինեն ավելի շատ միջոցներ ծախսել:










































