ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորման համակարգի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության միջոցառումների անցկացմանն առանձնակի ուշադրություն է դարձվում: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարյովը:
«Այդ հիմնական միջոցառումներին կարելի է վերագրել զենիթահրթիռային սպառազինության մատակարարումը Ղազախստանին, Ղրղըզստանի ժամանակակից տեխնիկական համակարգի կապի արդիականացումը և հարստացումը, ՀՕՊ տեխնիկայի պահեստամասերի մատակարարումները Հայաստանի և Բելառուսի Հանրապետություններին»,-ասել է Բոնդարյովը «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի ռազմաօդային ՀՕՊ միավորված համակարգը շարունակում է մնալ ԱՊՀ-ի առաջին և միակ իրական պաշտպանական համակարգը:










































