Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Եթե իշխանությունները գնան տարածքային զիջման, ժողովուրդը կապստամբի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ կրկին ընդգծելով փոխզիջումային տարբերակով կարգավորման հնարավորությունը։ Արդյոք այսօր դա իրատեսակա՞ն է։

– Խոսքը Կազանի տարբերակի մասին էր, բայց դա ոչ թե փոխզիջում է, այլ զիջում։ Մենք միշտ էլ դեմ ենք եղել, ընդհանրապես տարածքները չպետք է շահարկել բանակցություններում, այդ տարածքների համար արյուն ու կյանք է դրվել։ Բայց եթե լիներ Ադրբեջանի կողմից պատրաստակամություն՝ Ղարաբաղի անկախության ճանաչման հետ կապված, ապա այստեղ կարելի էր մտածել, խոսել փոխզիջումների մասին։ Բայց այսօր մենք միանշանակ դեմ ենք։

– Մենք քաղաքական դաշտում այս հարցի հետ կապված լսել ենք Տեր-Պետրոսյանի կարծիքը, այլ քաղաքական ուժեր այս հարցի շուրջ չեն արտահայտում դիրքորոշում, այլընտրանքային մոտեցում։

Իսկ ո՞ւր է Հայաստանում քաղաքական դաշտ։ Այս իշխանությունները ամեն ինչ ոչնչացրել են, այլախոհների լճացման պրոցեսի հիմքն են դրել։ Ամայացել է ողջ դաշտը, և մենք միահեծան իշխանության ականատեսն ենք։ Պետություն ենք կորցնում։

– Երբ հարցը դրվի սեղանին և ռեալ քննարկվի տարածքներ հանձնելու հարցը, Սերժ Սարգսյանը աջակցություն կունենա՞, թե՞ հասարակությունը կընդվզի։

– Ես վստահ եմ, որ բոլորը,  այդ թվում՝ մենք, կլինեն կենտրոնում, ժողովուրդը ոտքի կկանգնի ու կապստամբի. դա իշխանությունների համար վերջակետ կլինի։ Այս իշխանությունները չեն կարող որևէ լուծման մասին խոսել, իրենք քաղաքական մոտեցման հնարավորությունները վաղուց սպառել են։ Իրենք մեզ  մեկուսացնում են, ուրեմն մենք էլ միասնաբար պետք է ընդվզենք։

– Բայց կստացվի՞ այդ միավորումը։

– Մենք այն սերունդն ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների ժամանակ կարողացել ենք համախմբվել ու հաղթել պատերազմում, շրջափակման պայմաններում կարող ենք երկիր ու տնտեսություն կառուցել։ Ներքին թշնամուն մեղմ ենք մոտեցել, բայց պետության համար վտանգ ներկայացնող իշխանությունների հետ պետք է այլ կերպ վարվել։

– Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում խոսում էր ներքին թշնամուց, կարծում եք՝ նաև ձե՞զ նկատի ուներ։

Այո, իհարկե։ Բոլոր նրանք, ովքեր իրենց համար վտանգ են ներկայացնում, ներքին թշնամի են, ովքեր իրենց ազգադավ քաղաքականությանը դեմ են, իրենց ներքին թշնամին են։

– Իսկ ՕՐՕ դաշինքն այս փուլում ինչ-որ գործունեություն ծավալելո՞ւ է։

Հիմա ՕՐՕ թևի  քաղաքական կուսակցությունները քննարկումներ են տանում, թե ինչ ֆորմատով շարունակել գործունեությունը, իսկ ազատամարտիկները իրենց առաքելությունն են շարունակում՝ մեր մարտական ընկերների ընտանիքների սոցիալական խնդիրներով։

– Այսինքն՝ հիմա առանձին-առանձին եք գործում։

– Մենք  միշտ աջակցել ենք այն քաղաքական ուժերին, որոնց գործունեությունը համահունչ է եղել մեր մոտեցումներին։ Բայց մենք քաղաքականություն կրող ուժը չենք եղել, մեր գործառույթները հիմնականում ուղղված են երկրի, պետության պաշտպանությանը։

– Իսկ Սեյրան Օհանյանի հետ կապը պահո՞ւմ եք։

– Իհարկե, մշտապես հանդիպում ենք։ Այսօր փորձում ենք զորակցել, աջակցել անազատության մեջ գտնվող մեր բոլոր ընկերներին։

– Սամվել Բաբայանի՞ն։

– Նաև Սամվել Բաբայանին. բոլոր տղաները՝ «Սասնա ծռերը», թե Սեֆիլյան Ժիրայրը, մեր մարտական ընկերներն են, նրանք արժեքներ են, որոնց վրա պետությունը պետք է հենվեր, ոչ թե  կալանավորեր։

– Պարոն Պետրոսյան, կարծում եք՝ առաջիկա հինգ տարիներին նոր ընդվզումներ կլինե՞ն, թե՞ հասարակությունը կհարմարվի։ Շատերը չեն բացառում  նոր «Սասնա ծռերը», զենքով պայքարի հնարավորությունը։

Ես ոչինչ չեմ բացառում։ Ժամանակը կանցնի, և իր քվեն վաճառած քաղաքացին իր կաշվի վրա կզգա, թե ինչ է արել, և կվերանայի իր կեցվածքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում