Ինչպես հայտնի է դարձել New York Times-ին, վերջին երկու տարում Չինաստանում սպանվել կամ ճաղերի հետևն են ուղարկվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 18-20 իրազեկիչներ, ինչն ուժգին վնաս է հասցրել այդ երկրում հետախուզական գործողություններին։
Այդ մասին տեղեկությունը պարբերականին փոխանցել են հատուկծառայությունների նախկին աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ լրագրողները զրուցել են նրանցից 4-ի հետ։
Նրանց խոսքով՝ դա մի քանի տասնամյակում ամենալուրջ ձախողումերից մեկն է։
Գործակալները սկսել են անհետանալ 2011 թվականի սկզբին։ Առնվազն մեկը գնդակահարվել է իր գործընկերների աչքի առաջ՝ պետական շենքի բակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ չինացիներին հաջողվել էր կոտրել ԿՀՎ հաղորդակցական համակարգը։
ԿՀՎ-ն պաշտոնապես չի մեկնաբանում այս տեղեկությունները։







































