Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել նոր ԱԷԿ-ների շինարարության արգելքին՝ հօգուտ էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Այս մասին են վկայում համաժողովրդական քվեարկության նախնական տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Շվեյցարիայի բնակիչների 58.5 տոկոսն աջակցել է «Էներգետիկ ռազմավարություն-2050» նախագծին, համաձայն որի՝ նոր ատոմային էլեկտրակայաններ երկրում այլևս չեն կառուցվի։
Շվեյցարիայի քաղաքացիներն արդեն երկրորդ անգամ են քվեարկում ազգային էներգետիկ ռազմավարության հարցով։ 2016 թվականի նոյեմբերին նրանք կողմ են քվեարկել այն բանին, որ գործող ԱԷԿ-ները պետք է շարունակեն աշխատել մինչև իրենց ծառայության ժամկետի ավարտը։








































