Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Սինլքորների վերջին ապաստանը «հայրենասիրությունն» է. նոր ԱԺ-ից որևէ ակնկալիք չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան, երեկ մեկնարկեց ԱԺ վեցերորդ գումարման  անդրանիկ նստաշրջանը: Ի՞նչ սպասել այս նստաշրջանից, երբ շատերի գնահատմամբ՝ ունենք գաղափարազուրկ իշխանություն և ապագաղափարական ընդդիմություն:

Մեր խորհրդարանի նիստերի դահլիճի միայն ներքին հարդարանքն է փոխվել    1999թ. հոկտեմբերի չարաբաստիկ 27-ից հետո: Մեր ժողովուրդը թերհաս չէ, որ խորհրդարանից որևէ ակնկալիք ունենա:

Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է:

– Վիճակն այնքան էլ օրհասական չէ, որ եզակի թվով ելքի մասին խոսենք: Աստված ողորմած է և մեր ժողովրդի համար շատ ելքեր է թողել: Դրանցից առաջինը թերևս կրթվելն է, որից խորշում է և որի դեմ ուժերի ներածի չափով գործում է մեր քաղաքական վերնախավը՝ իր իշխանական և ընդդիմադիր թևերով:

Արդյոք ներքաղաքական կյանքում հնարավո՞ր են արագ զարգացումներ առաջիկա տարիներին, երբ ընտրություններ չկան:

Ընտրություններ չկան առաջիկայում և չեն եղել նաև մեկ ամիս առաջ: Արագը չգիտեմ, բայց անսպասելի զարգացումներն ամենևին չեն կապվելու «ընտրություն» անվանվածի հետ և լինելու են անպայման: Համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները հանգեցնելու են դրան:

Պարոն Հայրապետյան, երեկ անդրանիկ նիստի բացմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի դերը կբարձրանա:  Արդյոք խորհրդարանի դերը արտաքին քաղաքականության ոլորտում բարձրացնելով՝ մենք կարո՞ղ ենք արձանագրել այլ պատկեր, բացառել այնպիսի պայմանագրերի հաստատումը, ինչպիսին էր ԵԱՏՄ-ն:

Սերժ Սարգսյանը ժամանակին «Արմենիկումի» մասին էլ է ասել: Առա՛ջ անցեք, լուրջ մի՛ ընդունեք:

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Արցախի խնդրի մասին առաջիկա տարիներին ԱԺ ամբիոնից շատ ելույթներ կհնչեն: Նա խնդրի կարգավորման մասին երկար խոսեց, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Արդյոք առաջիկայում նախատեսվո՞ւմ է խնդրի արագ կարգավորում:

Արցախի մասին չեն խոսում, Արցախի համար, որ նույնն է, թե հայ պետականության համար, գործում են: Առաջիկայում չի սպասվում ո՛չ խնդրի կարգավորում, ո՛չ իսկ թեժացում: Կապրենք՝ կտեսնենք: Պարզապես սինլքորների վերջին ապաստանը «հայրենասիրությունն» է, ինչպես վաղուց է նկատված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում