Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունը խեղաթյուրված է. նախկին նախարար

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է հայկական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար լրացուցիչ քննություններ անցկացնելու իր որոշման մասին՝ նրանց գիտելիքների ստուգման, հետագայում նաև բժշկի լիցենզիայի տրամադրման նպատակով:

Իր որոշումը, որը հրապարակվել է պաշտոնական կայքում, Իսրայելի առողջապահության նախարարությունը բացատրել է Հայաստանում սովորողների բժշկական պատրաստվածության ցածր մակարդակով, ինչը թույլ չի տալիս ընդունել նրանց ստացած բժշկական կրթության մասին սերտիֆիկատները:

«Վերոնշյալի հետ կապված՝ ներկայումս խորհուրդ չի տրվում ուսումնասիրել բժշկական մասնագիտություններ Հայաստանում։ Նման հաստատություններում ուսումնառությունը իրականացվում է միմիայն ուսանողի սեփական նախաձեռնությամբ, որի համար պատասխանատվությունը ևս նա է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքով՝ որքան էլ մեր կրթական համակարգում խնդիր կա, ծրագրերն արդիականացված չեն, սակայն Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունը համարում է խեղաթյուրված, քանի որ նախ՝ այն, ինչ նշված է հաղորդագրության մեջ, սովորական պրակտիկա է և գործում է բոլոր երկրներում:

«Մենք Բժշկական օգնության և սպասարկման մասին օրենք ունենք, որը սահմանում է, որ արտերկրից եկած ցանկացած քաղաքացի պետք է համապատասխան քննություններ հանձնի, նրա գիտելիքները գնահատվեն, որից հետո նոր նրան թույլ կտրվի բժշկական օգնություն իրականացնել: Նույն օրենքը՝ մի փոքր ավելի խիստ, մի փոքր ավելի սահմանափակ, գործում է Իսրայելում և աշխարհի բոլոր երկրներում: Չկա մի երկիր, որտեղ բժշկական կրթություն ստացածին ասեն՝ արի մեր երկիր, աշխատիր, ինչ ուզում ես՝ արա: Բժշկական օգնություն իրականացնողը պետք է որոշակի գիտելիքներ ունենա, և դա պետք է ստուգվի: Սա սովորական պրակտիկա է, որը գործում է բոլոր երկրներում: Հիմա դնել ու թմբկահարել Իսրայելի այդ հաղորդագրությունը, տեղին չէ: Եվ պարզ չէ, թե ինչու է Հայաստանը առանձնացվել այդ հաղորդագրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Նախկին նախարարի խոսքով՝ գուցե ծրագրերի համապատասխանեցման խնդիր կա, որ բարձրագույն կրթության մասին տրված վկայականը ճանաչվի այլ երկրում, դրա համար պետությունները պետք է համաձայնագրեր կնքեն, համապատասխանեցնեն իրենց ծրագրերը: «Դա շատ բարդ և երկարատև պրոցես է: Բայց որպեսզի պարզ լինի, ասեմ, որ Միացյալ Նահանգներում որոշակի նահանգներ կան, որտեղ բոլորովին այլ պահանջներ ունեն բժշկական գործունեությամբ զբաղվելու համար: Մի նահանգից մեկ այլ նահանգ տեղափոխվելիս առաջ է գալիս գիտելիքների վերագնահատման անհրաժեշտություն»,- նկատեց Մկրտչյանը՝ հավելելով. «Ես չեմ ասում՝ մեր բարձրագույն բժշկական համալսարանները հրաշալի գիտելիքներով են օժտում մեր ուսանողներին, որոնք հետո դառնում են մասնագետներ: Քավ լիցի, լրջագույն պրոբլեմներ կան մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց վեր կենալ հղում անել Իսրայելի առողջապահության նախարարությանը և հայտարարել, թե Հայաստանում բժշկական մասնագետները ոչինչ են , անընդունելի է: Իմ կարծիքով՝ սա խեղաթյուրված տեղեկատվություն է»,- ասաց նախկին նախարարը:

Արարատ Մկրտչյանը վերջում ընդգծեց, որ ամեն դեպքում Հայաստանում կրթական ծրագրերի թարմացման, վերազինման անհրաժեշտություն կա, դա մշտական, անընդհատ գործընթաց է: «Եթե ծրագրերը չվերազինվեն, չթարմացվեն, այդ համակարգը կմեռնի: Իսկ բժշկագիտոթյան բնագավառը անընդմեջ վերազինման, թարմացման անհրաժեշտություն ունի: Բայց ես չէի ասի, որ մեզ մոտ բժշկական համակարգը արդիական չէ: Մենք լավ համակարգ ունենք, լրջագույն մասնագետներ ունենք, որոնք պարբերաբար նույն Իսրայելում սեմինարների են մասնակցում, վերապատրաստվում են: Սա է իրականությունը»,- եզրափակեց նախկին նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում