Հյուսիսային Կորեայի գլխավոր հատուկ ծառայությունը Unit 180 կոչվող բաժին ունի, որը կարող էր որոշ կիբերհարձակումներ կազմակերպել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հյուսիսային Կորեայում ինֆորմատիկայի նախկին ուսուցիչ Կիմ Հեն-քվանի խոսքով, ով 2004 թ. լքել է երկիրը, «հնարավոր է՝ այդ ստորաբաժանումը կիբերհարձակումներ է կազմակերպել, որոնց նպատակը միջոցների ստացումն է»: Կիմ Հեն-քվանը պնդում է, որ ինքը մինչև հիմա աղբյուրներ ունի Հյուսիսային Կորեայում:
Նրա խոսքով՝ իր նախկին աշակերտներից ոմանք միացել են Հյուսիսային Կորեայի «կիբերբանակին»:
«Ցանցահենները մեկնում են արտասահման՝ ավելի լավ ինտերնետ-ծառայություն գտնելու համար, քան Հյուսիսային Կորեայում է, որպեսզի հետքեր չթողնեն»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանցահենները կարող են Հյուսային Կորեայից մեկնել որպես տարբեր ֆիրմաների աշխատակիցներ:










































