ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի անվտանգության պահպաման նպատակով Իսրայել նրա այցելության ժամանակ հյուրանոցը, որտեղ կհյուրընկալվի Թրամփը, կհսկվի ռոբոտների միջոցով՝ տեղեկացնում է NBC-ն:
King David հյուրանոցի կառավարչի խոսքով՝ հյուրանոցի համարի արժեքը մեկ օրվա համար կազմում է 5,7 հազար դոլար: Այն ունի օդափոխման լրացուցիչ համակարգ՝ թունավոր գազի անսպասելի հարձակման դեպքի համար նախատեսված, և կարող է դիմանալ նռնականետի արձակած արկի հարվածին:
Շենքի վերևում կլինեն տեսախցիկներով բեռնավորված օդապարիկներ: Հյուրանոց տանող ճանապարհներին կլինեն ավտոբուսներ, որոնք պետք է կանխեն հնարավոր ահաբեկչությունները, ջրահեռացման համակարգում և փողոցներում կլինեն պայթուցիկ նյութեր հայտնաբերող ռոբոտներ:









































