Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

1918-1919 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. որսի ժամանակ մորաքրոջ որդուն կրակած գորիսեցին դիտավորյալ սպանության համար դատապարտվել է տաժանակիր աշխատանքի

Որսի ժամանակ կրակոցով մարդ է սպանվել՝ նման բան բոլոր ժամանակներում էլ պատահել է:

Եթե մեր ժամանակներում այդ արարքը, հնարավոր է, որպես անզգույշ սպանություն որակվեր, ապա հեռավոր 1918-1919 թվականներին այն որակվել է որպես դիտավորյալ սպանություն: Եթե ներկայումս դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նախատեսված է 8-ից 15 տարի ազատազրկում, ապա 1918-1920 թվականներին գործող քրեական օրենսգրքի 1455 հոդվածով այդ նույն արարքի համար նախատեսված էր 20 տարի տաժանակիր աշխատանք՝ ամբողջ ունեցվածքից և բոլոր իրավունքներից զրկելով:

Այդպիսի պատիժ է սահմանվել 1919 թվականի փետրվարի 24-ի դատավճռով գորիսեցի Վաղարշակ Մաշուրյանցի նկատմամբ:

Վաղարշակը դատավճիռը վերանայելու խնդրագրով դիմել է արդարադատության նախարարին, բայց խնդրագիրը մնացել է անպատասխան…

1918 թվականի վերջին Զանգեզուրում իրավիճակը քաոսային էր, Վաղարշակի կողմից կատարված սպանությունը խստագույնս պատժելով՝ իշխանությունը ցանկանում էր ցուցադրել կարգուկանոն հաստատելու հարցում իր ողջ խստությունը: Նույնիսկ ցանկացել էին Վաղարշակի նկատմամբ հասնել մահվան դատավճռի, սակայն մահվան դատավճիռ այն ժամանակ կարող էր միայն ռազմական դատարանը կայացնել: Վաղարշակին անպայման մահվան դատապարտելու մղումով նույնիսկ շրջանում հայտարարվել է ռազմական դրություն՝ այնպես ներկայացնելով, իբր՝ ռազմական դրությունը հայտարարվել է սպանության դեպքից առաջ:

Սակայն անօրինականությունը նկատվել է հայկական ժամանակավոր ռազմական դատարանի նախագահ Դուբրովինի կողմից: Վերջինիս սկզբունքայնության շնորհիվ Վաղարշակ Մաշուրյանցն ազատվել է մահապատժից, սակայն չի ազատվել դիտավորյալ սպանության համար նախատեսված 20 տարվա տաժանակիր աշխատանքներից…

Դեպքը կատարվել է 1918 թվականի դեկտեմբերի 15-ին:

Այդ օրը՝ առավոտյան, Վաղարշակ Մաշուրյանցը, նրա մորաքրոջ որդի Սուրենը, գորիսեցի ևս երկու երիտասարդ գնացել են որսի: Մոսին հրացաններով զինված՝ հասել են որսավայր, բաժանվել են երկու խմբի: Ձորակի հակառակ կողմում նկատել են կաքավների: Վաղարշակն ու Սուրենը հետևել են կաքավներին, բայց Սուրենը այդ ուղղությամբ մի աղավնի է խփել և ուրախացած վազել է սպանված թռչունը վերցնելու:

Վաղարշակը, որ մատը հրացանի ձգանին՝ լարված հետևում էր կաքավներին, անզգուշաբար քաշել է ձգանը: Կրակոցից հետո լսվել է Սուրենի բացականչությունը՝ վա՜յ…

Իր խնդրագրում Վաղարշակը այս պահը հետևյալ կերպ է նկարագրել. «Վազում եմ, տեսնում արդեն իմ սիրելի Սուրենս ընկած… Շփոթված, խելակորույս թողնում եմ, վազում, անկարող լինելով այդ դառն գույժը տալու…»:

Նախաքննության ժամանակ Վաղարշակին հնարավորինս ծանր արարքի համար դատապարտելու մղումով նրան ստիպել են խոստովանել, որ հասկացել է՝ ինչպես է քաշել հրացանի ձգանը…

Իր խնդրագրում Վաղարշակը ներկայացրել է. «Մինչ դատը՝ թե ինչից դրդված և ինչ մտքով ցանկանալով ինձ բանտարկել, տալ ամենածանր պատժի, նույնիսկ՝ մահու, ուղիղ 192 ժամ անընդհատ ինձ ենթարկել են ծեծի, հալածանքի և զանազան ամենախիստ ու աննկարագրելի տանջանքների՝ ստիպելով խոստովանել և ընդունել ինձնից զերծ մեղքերը…»:

Գործով վկայություն են տվել սպանված Սուրենի ծնողները, ովքեր պնդել են, որ Վաղարշակի ու Սուրենի  միջև երբևէ թշնամություն չի եղել, նրանք սիրել են իրար  հարազատ եղբայրների պես, մշտապես իրար հետ են եղել…

Վաղարշակ Մաշուրյանը ուսում առած երիտասարդ էր՝ մինչև 1916 թվականը սովորել էր Թիֆլիսի առևտրի դպրոցում, նույն թվականի մայիսի 20-ից մինչև 1917 թվականի փետրվարի 16-ը ծառայել էր Խնուսի կենտրոնական կոմիտեում, այնտեղից ծառայության էր ընդունվել Քաղաքների միությունում, իսկ 1917 թվականի դեկտեմբերի 18-ից աշխատել էր Տաճկահայ կոմիտեում:

Իր խնդրագրում Վաղարշակը նշել էր. «Տաճկահայ կոմիտեում աշխատել եմ մինչև 1918 թվականի փետրվարյան մեծ նահանջը, իսկ դրանից հետո եկել եմ իմ ծննդավայր Գորիս՝ ծնողներիս ու հարազատներիս կարոտն առնելու և հանգստանալու՝ մինչև իրերի դրության պարզվելը…»:

Սակայն «իրերի դրությունը» Վաղարշակի համար այդպես էլ չի պարզվել, նա ողբերգական իրադարձությունների պատճառով մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ ու դատապարտվել է 20 տարի տաժանակրության…

Արդարադատության նախարարին ուղղված իր խնդրագիրը  Վաղարշակն ավարտել է այսպես. «Արտասվախառն աղերսանքներով աղաչում եմ Ձերդ բարձր գերազանցությանը՝ չխնայել Ձեր հայրական գութը՝ փոփոխման ենթարկել սույն որոշումը և ազատել ինձ՝ անմեղ երիտասարդիս այս ծանր ու չարքաշ վիճակից, առանց այն էլ ես, կորցնելով իմ ամենասիրելի ու անմոռանալի ընկեր Սուրենին, տանջվում եմ հոգով: Ընդսմին, խոնարհաբար խնդրում եմ բարեհաճել հայտնելու այս աղերսագրի վերաբերմամբ տնօրէնությունը… Գիշերուցերեկ իմ մթագնված աչքերը հառված են այնտեղ, որտեղից պետք է ծագի ազատության արևը… Հայտնելով իմ անկեղծ հպատակությունը՝ մնում եմ ընդմիշտ ամենախոնարհ ծառա՝ Վաղարշակ Մաշուրյանց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում