Ջենիֆեր Լոուրենսը և ֆրանսիական Dior նորաձևության տունը համացանցում ներկայացրել են նոր համատեղ աշխատանք՝ սև-սպիտակ տեսանյութ, այս մասին գրում է Hello!-ն: Հոլովակը պատրաստվել է հաջակցություն ապրանքանիշի աշուն-ձմեռ գովազդային արշավի: Դրա առաջին կադրերը մարտին էին հրապարակվել, իսկ հիմա շարունակությունը հետևեց:
26-ամյա դերասանուհին հոլովակում ցուցադրում է մի քանի նոր պայուսակ, որոնցում փոխված է ապրանքանիշի սովորական լոգոտիպը, դա անցած տարի ապրանքանիշի կրեատիվ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարիա Գրացիա Կյուրիի նորամուծությունն է:
Ջենիֆեր Լոուրենսն ապրանքանիշի դեմքն է 2012 թվականից:












































