Ամերիկյան զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային մոտակա տասնամյակում կարող է հասնել 350 միլիարդ դոլարի, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Այդ մասին հայտնում է RIA Novwsti-ն:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի շրջանակներում Էր-Ռիյադում արարողության ժամանակ ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ: Այն ներառում է համագործակցության մասին համատեղ հայտարարություն, 9 պայմանագիր և առաջարկ: ԱՄՆ զենքի վաճառքի և ռազմական ծառայությունների գումարը կկազմի 110 միլիարդ դոլար:
Ինչպես նշել է Սանդերսը` մոտակա տասնամյակում Էր-Ռիյադը կարող է գնել 350 միլիարդ դոլարի զենք:








































