Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Մայրաքաղաքում առաջին պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, երբ ականապատ մեքենայով ահաբեկիչը ստուգման համար կանգնեցվել է մեծամասամբ շիաներով բնակեցված Աբու-Դաշիր թաղամաս մտնելու ժամանակ: Իսկ երկրորդ մահապարտը պայթեցրել է մեքենան ոստիկանական վարչության մոտակայքում:
Նույն օրը նմանօրինակ միջադեպ է տեղի ունեցել նաև Բասրայում:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը:









































