ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հեռացված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին համաձայնել է ելույթ ունենալ հետախուզական հարցերով Սենատի հատուկ կոմիտեի բաց լսումների ժամանակ։ Այս մասին ասվում է կոմիտեի նախագահ Ռիչարդ Բերի և նրա տեղակալ Մարկ Ուորների համատեղ հայտարարությունում։
«ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին համաձայնել է ելույթ ունենալ կոմիտեի բաց լսումներին։ Կոմիտեն բաց լսումների օր կնշանակի Հիշատակի օրվանից (մայիսի 29) հետո»,-ասվում է փաստաթղթում։
Բերն ընդգծել է, որ պատրաստվում է Կոմիից ստանալ տեղեկություն նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին պնդումների հետաքննությունում նրա դերի մասին։
Թրամփը Կոմիին պաշտոնանկ էր արել մայիսի 9-ին։




































