Ինչպես գրում է Oikotimes.com կայքը, հետաքրքրությունը Հայաստանում այս տարի կայանալիք մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նկատմամբ շատ ցածր է: Մինչև հիմա Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը հաղորդել են, որ դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Բելառուսը, Բելգիան, Վրաստանը, Մոլդովան, Հոլանդիան, Ռուսաստանը, Շվեդիան և Ուկրաինան:
Հայտնի է, որ Լատվիան և Ռումինիան պաշտոնապես հրաժարվել են մրցույթին մասնակցելուց: Կազմակերպիչներն այժմ սպասում են Մալթայի, Մակեդոնիայի և Լիտվայի պատասխանին:








































