Գերմանիայի խոշոր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնների՝ Fors-ի և Emind-ի ղեկավարները հայտնել են, որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Պիեռ Շտայնբրյուկի շանսերը՝ կանցլերի պաշտոնում ընտրվելու համար, շատ քիչ են: Այս մասին գրում է Deutsche Welle-ը:
«Մեծ է հավանականությունը, որ Անգելա Մերկելը կմնա ԳԴՀ կանցլերի պաշտոնում»,- ասել է Fors ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Գյուլները:
Նրա դիրքորոշման հետ համաձայն է Emind-ի գործադիր տնօրեն Կլաուս Փիթեր Շոփները: Նա ենթադրում է, որ Շտայնբրյուկը կկարողանա կանցլեր դառնալ միայն այն ժամանակ, եթե դաշինք ստեղծի «կանաչների» և ձախակողմյան կուսակցության հետ, կամ էլ՝ եթե առնվազն ավելի հանդուրժող լինի ձախակողմյանների նկատմամբ:









































