Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Փոստանջյանի հետ միասնաբար հնարավոր կլինի վիժեցնել տարածքներ հանձնելու հրահանգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

-Պարոն Քանանյան, վեցերորդ գումարման Ազգային ժողովից ի՞նչ ակնկալիքներ կան։ Արդյո՞ք այս պատկերով խորհրդարանը Արցախի հարցում հնարավոր է դրական առաջընթաց ապահովի։

-Նոր խորհրդարանում առկա ուժերի տեսանկյունից որևէ փոքրագույն, դրական ակնկալիք լինել չի կարող։ Ներկայացված բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, թե՛ անվանապես ընդդիմադիր՝ ունեն արցախյան խնդրի նկատմամբ միևնույն կործանարար մոտեցումը։ Այդ մարդիկ չեն բացառում տարածքային հանձնումների միջոցով այսպես կոչված կարգավիճակի դիմաց խնդիրը կարգավորելու հնարավորությունը։ Անխտիր բոլոր ուժերը ներկայացնում են քաղաքագիտական տեսանկյունից լևոնտերպետրոսյանական պարտվողական գիծը, այդ մարդիկ երբեք սկզբունքային դիրքրոշումներով չեն դրսևորել իրենց, և նրանց հետ որևէ դրական ակնկալիք ունենալը, մեղմ ասած, անհեթեթություն է։

-Խորհրդարանի անդրանիկ նիստում ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը և անդրադարձ կատարեց հակամարտության կարգավորմանը։ Ճիշտ է, որևէ նոր բան չասաց, բայց վերահաստատեց, որ Հայաստանը կողմ է եղել Կազանի տարբերակին, փոխզիջումներով հարցի կարգավորմանը։ Այս փուլում այդ մասին նորից հիշատակելը կարծում եք՝ պատահակա՞ն է։

Բնականաբար Սերժ Սարգսյանը պետք է վերահաստատի իր արտաքին հովանավորների մոտ՝ դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակ ունեցած իր պատրաստակամությունը, հետևողական և հավատարիմ խոստումը՝ պատեհ պահին ընդառաջ գնալու տարածք հանձնելու որոշումը։ Այսինքն՝ նա միշտ եղել է այդ մոտեցման ներկայացուցիչը և իսկապես որևէ նոր բան չի ասել։ Իր նախագահության ամբողջ ընթացքում երազել է վերջապես ձերբազատվել արցախյան հիմնախնդրից՝ ճիշտ այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր երազում՝ վերացնելով իր վրայից քաղաքական պատասխանատվությունը Արցախի ճակատագրի նկատմամբ՝ մերժելով Արցախի՝ Հայաստանի մաս լինելու անքակտելի իրողությունը։ Ուստի նա ևս մեկ անգամ վերահաստատեց հավատարմությունն իր ուսուցչի և արտաքին ուժերի առջև։ Բայց մենք պետք է նաև այլ կողմը հաշվենք՝ որքան էլ նա համանման դիրքորոշումներով հանդես եկած չլինի, միևնույն է, այսօր և արդեն որոշ ժամանակ առկա են այնպիսի պայմաններ, որոնք գործնականում անհնար են դարձնում տարածք հանձնելու ճանապարհով խնդիրը կարգավորելու հնարավորությունը։ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ այդպես վարվել չի կարող, որովհետև կկորցնի և՛ իշխանությունը, և՛ կյանքը։ Նա այսօր գործնականում ժամանակ է ձգում, որպեսզի տարածք հանձնելու հնարավորությունը գցի իր քաղաքական հետնորդների վրա՝ 2018 թվականից հետո։

-Իսկ որո՞նք են այդ իրողությունները, որոնք անհնար են դարձնում տարածք հանձնելը։ Չէ՞ որ ինքներդ ասացիք, որ խորհրդարանում դրա վերաբերյալ համաձայնություն կա, դրսում էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կաջակցի։

Ես նկատի ունեմ գործող բանակը Արցախում, Արցախի հանրությունը և հայաստանյան հանրության այն հատվածները, որոնք կարող են շատ կրավորական թվան, բայց ճգնաժամային պահին անպայման կկանգնեն ոտքի։ Ես չեմ կարծում, որ Արցախում տեղակայված Հայաստանի Հանրապետության բանակի դաշտային հրամանատարությունը՝ հատկապես ստորին և միջին մակարդակներում, Արցախի բնակչությունը գործնականում նման հրահանգի ենթարկվեն, որովհետև դա կնշանակի պատերազմ, նոր Ցեղասպանություն։ Արցախահայությունն ինքնապաշտպանության բնազդ ունի, որը ոչ միայն մի քանի ժամում կվիժեցնի այդ հրամանը, այլ կբերի այդ հրաման տվողների իշխանազրկմանն ու ֆիզիկական ոչնչացմանը։

-Իսկ քաղաքական դաշտում դա մերժող նախաձեռնության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն ազգային դիմադրության ճակատ է ստեղծում, ի՞նչ կարծիք ունեք։

-Զարուհի Փոստանջյանը երկար տարիների ընթացքում շատ հաստատուն կերպով միշտ արտահայտվել է որևէ տարածք զիջելու գաղափարին դեմ։ Այդ իմաստով նա բացառիկ սկզբունքայնություն դրսևորող գործիչ է, սակայն, նա, ինչպես ցանկացած այլ անհատ, ընդունակ չէ վճռորոշ կանխարգելիչ դերակատարում ունենալ։ Բայց Զարուհի Փոստանջյանի պես մտածող անհատներ ու քաղաքական գործիչներ և նրանց հետևող կամ աջակցող հասարակության հատվածները միասնաբար կկարողանան։ Այդ միասնությունը կայանալու է նման հրահանգ արձակելու դեպքում, և միասնաբար հնարավոր կլինի նման կործանարար և Հայաստանի համար վախճանարար սցենարը վիժեցնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում