Այս տունը կառուցվել է 1978 թ.՝ «սառը պատերազմի» ժամանակ: Տանտերը՝ գործարար Ջիրարդ Հենդերսոնը, շատ էր վախենում միջուկային հարվածի վտանգից, այդ պատճառով էլ նրա պատվերով այսպիսի տուն է կառուցվել:
80-ականներին Հենդերսոնը և նրա կինը մահացել են, իսկ տունը ժառանգություն է ստացել նրա ազգականը, ով 2005 թ. այն վաճառել է 2 միլիոն դոլարով: Սակայն մի քանի տարի անց նոր տանտերը չի կարողացել մարել հիփոթեքային վարկը, և այժմ այս օբյեկտը Seaway Bank & Trust Co բանկի սեփականությունն է հանդիսնում, որը պատրաստ է այն վաճառել 1,7 միլիոն դոլարով:










































