Friday, 03 05 2024
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Դոմփելով գնում եք. ձեր նախագահն էլ ասում էր՝ ախպոր պես պիտի աշխատենք, այ ՀՀԿ-ական ախպերներ. Ա. Սարգսյան

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը, Հանրապետական խմբակցությունն առաջարկել է ԱԺ մշտական հանձնաժողովները 12-ից դարձնել 9, իսկ «Ելք» դաշինքը ներկայացրել է իր նախագիծը, որով առաջարկել է հանձնաժողովների թիվը դարձնել 10-ը, որպեսզի «Ելքը» նույնպես հնարավորություն ունենա հանձնաժողով ղեկավարել:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը, հանդես գալով ելույթով, ընդգծեց, որ հանձնաժողովների կրճատման որոշումն իրավական չէ, այլ քաղաքական: Արամ Սարգսյանը նշեց, թե Մարուքյանի հարցադրումը, թե ինչու 9 հանձնաժողով մնա, եթե ոչ 8-ը, ՀՀԿ-ի արձագանքը հիմնավորեց, որ դա քաղաքական որոշում է: Ա. Սարգսյանի խոսքով՝ «Ելք»-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը չտալը պատվիրված է: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ իշխանության տեսակետը ներկայացնող զեկուցող Թովմասյանի հետ համաձայն է միայն այն հարցում, որ ԱԺ-ում կլինեն, թե չէ, մարդու իրավունքների համար պայքարել ու պայքարելու են և այստեղ երկու տեսակետ լինել չի կարող:

«Ես ուզում եմ հասկանալ՝ լավ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը, վարչապետը, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելք»-ինը լինի, ի՞նչն է խանգարում, որ ՄԻՊ-ն իրենը լինի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որևէ խնդիր չկա և պետք էլ չէ հիմնավորել, որ եթե խելոք պահեք, կտեսնենք՝ 6 ամիս հետո տանք, թե չէ:

Բա ասում էիք, որ սա նոր խորհրդարան է, նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ ախպոր պես պետք է աշխատենք, այ ՀՀԿ ախպեր ջան, ձեր նախագահն էլ էր էտ ասում, որ փոքրամասնության կարծիքը լսել է պետք: Ասում եք չէ՝ մենք շատ ենք, շատ պետք է գնանք: Դ՛ Օնտի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի ասած, դոմփելով գնում եք, է հետո՞, ի՞նչ եք ստանալու էտ դոմփելուց, ինչ եք տալու երկրին, ինչ-որ բա՞ն եք փոխելու»,-ասաց նա և նշեց, թե ամեն ինչ անում են, որ հիմնավորեն, որ քանի որ մեծամասնություն են, մնացածն անելիք չունեն:

Էդ էդպես չի, եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս հիմքը վատ է լցված՝ 10 000 դրամ ընտրակաշառքներով, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում վատ է լինելու: Կոչ եմ անում, որ նայեք, որ իսկապես ՄԻՊ-ը «Ելք»-ին տալով, այնտեղ ներկայացված իրավաբան ներկայացուցիչներին լավ իմանալով, ՀՀ-ն այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց: Էս էն թեման է, որը կբարձրաձայնվի աշխարհով մեկ, հանրության մեջ: Կանեք՝  ապրեք, չեք անի՝ մենք միևնույն է մեր գործն անելու ենք»,- նշեց Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում