Երգչուհի, ռուսական «X-ֆակտոր» նախագծի ժյուրիի անդամ Իրինա Դուբցովան հրապարակել է անձնական մի լուսանկար, որտեղ նա առօրեական ոճով է հագնված:
Սովորելով աստղերին տեսնել շքեղ հանդերձանքով, մեծ բեմերի վրա՝ առաջին հայացքից դժվար է նրանց ճանաչել առօրյա կյանքում. այնքան տարբեր են նրանց կերպարներն ու ոճերը:
Իրինա Դուբցովան, ով ելույթների համար շքեղ զգեստներ է ընտրում, որոնք ընդգծում են նրա մարմինը, առօրյայում հարմարավետ ոճային հագուստ է նախընտրում:
Օրերս երգչուհին ներկայացել է casual ոճում, որը նրան շատ է սազում:









































