Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այսօր բարձրացրել է սեռական փոքրամասնությունների (ԼԳԲՏ) դրոշը: Այն ծածանվում է Երամիության ու բրիտանական դրոշերի կողքին: Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդկերպ բրիտանական դեսպանատունն իր աջակցությունն է հայտնում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը:
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև «Հանուն օրենքի» ՀԿ-ն կազմակերպել է բողոքի ակցիա՝ պահանջելով, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ներողություն խնդրի ԼԳԲՏ համայնքի դրոշի ծածանման համար՝ այդ քայլը որակելով մեր երկրի և ազգի արժեհամակարգի ոտնահարում:
Մանրամասները՝ տեսանյութում:





































